Ադրբեջանի զինված ուժերում արտակարգ պատահար է գրանցվել
25/01/2011 13:36

Ադրբեջանի զինված ուժերում արտակարգ պատահար է գրանցվել

Հունվարի 24-ի երեկոյան Ադրբեջանի զինված ուժերում արտակարգ պատահար է գրանցվել: Գազի արտահոսքի հետևանքով Ադրբեջանի ՊՆ ուսումնական կենտրոնում ծառայության մեջ գտնվող սպա Ռաֆայել Յուսիֆլին մահացել է: Այս մասին տեղեկացնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:

Լեյտենանտ Յուսուֆլին զինվորական ծառայության էր զորակոչվել Շեկինի զինկոմիսարիատից: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից այդ փաստն արդեն իսկ հաստատել են:
 

Ադրբեջանի զինված ուժերում արտակարգ պատահար է գրանցվել