Արցախի նախագահը ցավակցել է ՌԴ Նախագահին
25/01/2011 17:42

Արցախի նախագահը ցավակցել է ՌԴ Նախագահին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին` «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հեռագրում ասված է.

«Մեծարգո Դմիտրի Անատոլիի,

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած հրեշավոր ահաբեկչության բոլոր զոհերի և տուժածների ընտանիքներին:

Իմ աջակցությունն եմ հայտնում Ձեզ և եղբայրական Ռուսաստանին: Մենք ձեզ հետ միասին կիսում ենք ծանր կորստի ցավը»:
 

Արցախի նախագահը ցավակցել է ՌԴ Նախագահին