Արցախի նախագահն ընդունել է ՀՀ զինվորական դատախազին
25/01/2011 17:51

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ զինվորական դատախազին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Կոստանյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են զինվորական դատախազության գործունեության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը և գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը:
 

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ զինվորական դատախազին