Աշխատանքային խորհրդակցություն` Բակո Սահակյանի մոտ
25/01/2011 16:59

Աշխատանքային խորհրդակցություն` Բակո Սահակյանի մոտ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:

Շրջվարչակազմերի ղեկավարները Նախագահին զեկուցել են 2010 թվականին կատարված աշխատանքների արդյունքների մասին և ներկայացրել 2011 թվականին իրականացվելիք ծրագրերը:

Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել` հատուկ ընդգծելով իրավիճակը ներկայացնող տվլյալների ճշգրտության աստիճանի բարձրացման և այս համատեքստում տարբեր կառույցների, մասնավորապես, ազգային վիճակագրական ծառայության հետ շրջվարչակազմերի համագործակցության խորացման անհրաժեշտությունը:
 

Աշխատանքային խորհրդակցություն` Բակո Սահակյանի մոտ