Հրապարակվել է Դոմոդեդովոյում զոհվածների ոչ ամբողջական ցուցակը
25/01/2011 10:32

Հրապարակվել է Դոմոդեդովոյում զոհվածների ոչ ամբողջական ցուցակը

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ահաբեկչության հետևանքով զոհվածների պաշտոնական ցուցակը: Այն, սակայն, դեռ ամբողջական չէ. հրապարակվել են 26 զոհերի տվյալները, մինչդեռ զոհերի ընդհանուր թիվը 35 է: Այս մասին հայտնում է «Լենտա.ռու-ն»:

Պարզաբանվում է, որ ցուցակը կազմվել է հայտնաբերված փաստաթղթերի հիման վրա:

Նշենք, որ զոհերի թվում կա յոթ օտարերկրացի` Բրիտանիայի, Գերմանիայի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Ուկրաինայի քաղաքացիներ:
 

Հրապարակվել է Դոմոդեդովոյում զոհվածների ոչ ամբողջական ցուցակը