Պահեստավորված գազի ծավալներն ավելացել են
25/01/2011 18:32

Պահեստավորված գազի ծավալներն ավելացել են

Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանում 2011 թվականին` նախորդ տարվա համեմատ, ավելացել են պահեստավորված գազի ծավալները՝ կազմելով 132.5 մլն խոր.մ:

Ծավալի ավելացումը պայմանավորվեց գազապահեստարանում ամենամեծ ու տարողունակ նոր հորի կառուցմամբ, որի շինարարությունը սկսվել էր դեռևս 2006 թվականին և շահագործմանը հանձնվեց անցած տարվա հոկտեմբերին:

Ստորգետնյա գազապահեստարանի տարողունակությունը ներկայում հասցվել է 140 մլն. խ. մ-ի: 2010 թվականի ընթացքում ստորգետնյա պահեստարան-կայանում աշխատանքներ իրականացնելու նպատակով ներդրվել է 643 մլն դրամ:

«ՀայՌուսգազարդի» մամլո ծառայությունից հայտնում են, որ 2011-2013 թվականներին կշարունակվեն լվացման աշխատանքները ևս երկու ստորգետնյա հորերում, ինչը երեք տարի անց հնարավորություն կընձեռի ևս 42-43 մլն խոր.մ-ով ավելացնել գազի պահեստավորման ծավալները:

Պահեստավորված գազի ծավալներն ավելացել են