.jpg)
25/01/2011 19:52
Հրայր Սիմոնյանը գրավեց 5-րդ տեղը
Գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը Չեխիայի Մարիանսկե Լազնե քաղաքում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և 114 մասնակիցների մեջ գրավեց 5-րդ տեղը: Նա միայն կես միավորով հետ մնաց հաղթողից` ՖԻԴԵ-ի վարպետ Միխալ Նովոտնուց (Չեխիա): Այս մասին հայտնում է armchess.am-ը: