.jpg)
Բարեգործական ծրագրերը մայրաքաղաքում կշարունակվեն
Գերմանական Կարմիր խաչի Բադեն - Վյուրտեմբերգ երկրամասային կազմակերպության կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերը կշարունակվեն:
Այս մասին նշվեց Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և գերմանական Կարմիր խաչի Բադեն - Վյուրտեմբերգ երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ Կառլ - Հայնց Շայդեի հանդիպման ընթացքում:
Երևանի քաղաքապետը շնորհակալություն հայտնեց գերմանական Կարմիր խաչի ներկայացուցիչներին մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերի և մարդասիրական կարևոր առաքելության համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հյուրերը Երևանի քաղաքապետին հանձնեցին գերմանական Կարմիր խաչ կազմակերպության նախագահի և նախագահության կողմից ուղարկված ողջույնի խոսքը: