.jpg)
Սևանա լիճ 60 մլն դրամի մանրաձուկ բաց կթողնվի
Այսօր ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց 2011 թ.-ի նախարարության գերակա ծրագրերի և նախագծերի շուրջ: Նախարարը գերակա ուղղություներից նշեց Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրման ուղղությամբ աշխատանքները:
«Սևանա լճում մանրաձկան պաշարների ուղղությամբ` նախատեսված է 60 մլն դրամի շրջանակներում լիճ բաց թողնել շուրջ 170 հազար գեղարքունի տեսակի մանրաձուկ` 5 գրամ և ավելի, և 200 հազար ամառային իշխան` 3 գրամ և ավելի»,- ընդգծեց բնապահպանության նախարարը:
Ըստ Ա. Հարությունյանի` 2011թ.-ին շարունակվելու են Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները` 2010թ.-ին ներկրված «Վոթերմաստեր կլասիկ 3» տիպի ֆիննական արտադրության բազմաֆունկցիոնալ էքսկավատորի միջոցով:
«Մենք պլանավորում ենք այս տարի ջրի մեջ գտնվող ծառերի և ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները հասցնել ավարտուն տեսքի»,- շեշտեց բնապահպանության նախարարը: