ՀՀ վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
25/01/2011 17:45

ՀՀ վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինին հղել է ցավակցական ուղերձ: ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ուղերձում մասնավորապես ասված է.

«Հարգարժան Վլադիմիր Վլադիմիրի,

Հայաստանի Հանրապետության կառավարության անունից անկեղծորեն ցավակցում եմ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկության հետևանքով տասնյակ անմեղ մարդկանց զոհվելու առիթով։ Մենք ցնցված և վրդովված ենք այդ արյունալի հանցագործությունից։

Այս դժվար պահին ռուս ժողովրդի հետ սգում ենք անմեղ զոհերի հիշատակը։

Խնդրում եմ անկեղծ ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին և հարազատներին»։
 

ՀՀ վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին