Երևանի թիվ 78 դպրոցի աշակերտները հյուրընկալվեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ում
25/01/2011 19:22

Երևանի թիվ 78 դպրոցի աշակերտները հյուրընկալվեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը`«ՄՏՍ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում հյուրընկալված աշակերտները ծանոթացել են ընկերության փորձին ու կառավարման մշակույթին:

Ի՞նչ է հարկավոր տնտեսության զարկերակն զգալու և հաջողված բիզնես գործընթացներ ապահովելու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ի 5-ամյա գործունեությունը երիտասարդներին թույլ է տալիս եզրակացնել, որ հարկավոր է ունենալ գիտելիք, իրազեկվածություն, կառավարման հմտություն և մրցակցության էթիկա:

Ռալֆ Յիրիկյանի դասախոսությունից քաղած ամենակարևոր խորհուրդն այն է, որ երկարաժամկետ կտրվածքում հաջողություն արձանագրելու համար կազմակերպությունը պետք է նախևառաջ վայելի հասարակության հարգանքը:

«Ապագան երիտասարդներինն է: Ձեզանից շատերը տարիներ անց կարող են ստանձնել որևէ օղակ կառավարելու պատասխանատվություն: Կարևորը որ հարկավոր է հիշել` ընկերության ներսում արժեքային ճիշտ համակարգի կիրառումն է: Գործադրված ջանքերը ցանկալի արդյունք են տալիս միայն այն դեպքում, երբ ընկերության ներսում գործում է միմյանց նկատմամբ հարգանքն ու աշխատանքի հանդեպ նվիրումը»,-ներկաների ուշադրությունը հրավիրեց ընկերության գլխավոր տնօրենը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային շենքում իրականացված շրջայցից հետո, աշակերտներն առավել հստակ պատկերացում կազմեցին ընկերության բաց և արդյունավետ կառավարման մասին:
 

Երևանի թիվ 78 դպրոցի աշակերտները հյուրընկալվեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ում