Արսեն Պապիկյան. «Նախապատրաստությունը կսկսենք փետրվարի 1-ից»
26/01/2011 18:26

Արսեն Պապիկյան. «Նախապատրաստությունը կսկսենք փետրվարի 1-ից»

Արմավիրի «Տորպեդո» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ Արսեն Պապիկյանը հայտարարել է, որ իր թիմը ՌԴ առաջին դիվիզիոնի առաջնությանը կսկսի նախապատրաստվել մեկ շաբաթ ուշացումով:

«Սկզբում պլանավորել էինք Արմավիրում հավաքվել հունվարի 25-26-ին, սակայն ֆինանսական հարցերի հետ կապված անորոշ իրավիճակի պատճառով ստիպված էինք փոփոխություններ կատարել ժամկետներում: Թիմը կհավաքվի փետրվարի 1-ին: Ես առայժմ, իհարկե, չեմ կարող ասել, թե քանի ֆուտբոլիստ կժամանի Արմավիր, քանզի նրանցից շատերը հիմա փորձաշրջան են անցնում այլ ակումբներում: Բայց ֆինանսավորման հետ կապված բոլոր խնդիրները լուծվել են, և ինձ կհաջողվի մարտունակ թիմ ձևավորել»,- Պապիկյանի խոսքերը մեջբերել է onedivision.ru-ն:
 

Արսեն Պապիկյան. «Նախապատրաստությունը կսկսենք փետրվարի 1-ից»