Արսեն Վենգերը նոր ձեռքբերում չի կատարի
26/01/2011 18:48

Արսեն Վենգերը նոր ձեռքբերում չի կատարի

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ իր ակումբն այլևս մտադիր չէ ձմեռային տրանսֆերային պատուհանի շրջանում հրավիրել նոր ֆուտբոլիստների: Իսկ դա նշանակում է, որ «Սանդերլենդի» կիսապաշտպան Ալեքս Չեմբեռլենի տեղափոխությունը լոնդոնյան թիմ դժվար թե կայանա:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Արսենալն» արդեն պայմանավորվել է «Սանդերլենդի» ղեկավարության հետ և պետք է 10 մլն ֆունտ ստեռլինգ վճարի այդ ֆուտբոլիստի տրանսֆերի համար:

Արսեն Վենգերը նոր ձեռքբերում չի կատարի