Aysor-ն` այսօր
26/01/2011 21:04

Aysor-ն` այսօր

Կամավոր կուտակային համակարգի ներդրման գործընթացը խթանելու համար կառավարությունը «բոնուս» է սահմանել գործատուների համար. 2011 թ-ից իրենց աշխատողների համար կամավոր կուտակային համակարգին վճարումներ կատարելու դեպքում շահութահարկի հարկման բազան նվազեցվում է այդ վճարների 150 %-ի չափով: 2011թ-ից մինչև 2014 թ. ուսումնասիրվելու է կամավորի ընթացքը, քննարկվելու են արդյունքները, ապա ԱՆՑՈՒՄ Է ԿԱՏԱՐՎԵԼՈՒ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ:

«ԼՂ հակամարտության շուրջ բանակցային գործընթացի նոր միտումներ իրականում չկան: Այս պահին միջնորդների ջանքերն ուղղված են բանակցային գործընթացը որպես այդպիսին պահպանելու համար: Լուրջ ՎՏԱՆԳ ԿԱ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴՈՒՐՍ ԳԱԼ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՑ և այլ` ռազմական ճանապարհ ընտրել»,- կարծիք է հայտնել Ստեփանակերտում լույս տեսնող «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր, փորձագետ Գեղամ Բաղդասարյանը: Ըստ նրա`
վերջին տարում նման առաջարկներ են հնչել նաև հայկական երկու կողմերից, սակայն մեր դեպքում խոսքը չի գնում ռազմական ճանապարհի մասին:

Հոլանդական Վեյկ ան Զեեում ընթացող շախմատային փառատոնի 9-րդ տուրում հայ գրոսմայստեր ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵՑ ԱԼԵՔՍԵՅ ՇԻՐՈՎԻՆ և այժմ 6 միավորով 1-4-րդ տեղերն է բաժանում Վիշվանաթան Անանդի, Վլադիմիր Կրամնիկի և Հիկարու Նակամուրայի հետ:

Հունվարի 25-ին ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ 12 ՀՈԳՈՒՑ ԲԱՂԿԱՑԱԾ ԽՈՐՀՈՒՐԴ ԸՆՏՐԵՑ: Համաժողովը Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհրդի նախագահ ընտրեց քաղաքագիտության դոկտոր (ՌԴ), Ռազմական գիտությունների ռուսաստանյան ակադեմիայի իսկական անդամ, հակաահաբեկչության գծով փորձագետ (ԱՄՆ) Հայկ Քոթանջյանին:

Ընտրական նոր օրենսգրքի հեղինակը ԱԺ-ում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունն է, ինչի պատճառով էլ ՀՅԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻՆ: ԱԺ նախագահի հրամանով ստեղծված աշխատանքային խմբում «ժառանգությունն» ու «դաշնակցությունը» չկան, քանի որ ընտրական օրենսգքրի նախագիծը «փակ սենյակում է գրվել»:

Ըստ նոր ընտրական օրենսգրքի`ընտրության սպասարկման գործառույթն այսուհետ իրականացնելու են քաղաքական ուժերը, իսկ ընտրության նախապատրաստման գործընթացով զբաղվելու է ԿԸՀ-ն: Այսուհետ չեն լինի դեպքեր, երբ որոշ քաղաքական ուժեր բողոքեն պաստառներ փակցնելու համար տեղ չունենալուց: ԹԵԿՆԱԾՈՒՆ ԻՆՔՆ Է ԸՆՏՐԵԼՈՒ ՊԱՍՏԱՌ ՓԱԿՑՆԵԼՈՒ ՏԵՂԸ, դիմելու է համայնքին ու եռօրյա ժամկետում պատասխան է ստանալու: Օրենսգրքի 49 հոդվածի 18 կետով սահմանվում է, որ ընտրությանը մասնակից դիտորդները մասնագիտական դասընթաց պիտի անցնեն ու որակավորման վկայական ունենան:

«ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՊԱՐԶ, ԹԱՓԱՆՑԻԿ ՈՒ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՊԻՏԻ ԼԻՆԻ, եթե ոչ բոլորի, ապա գոնե մեծամասնության համար: Կազմակերպությունները պետք է ֆինանսավորվեն իրենց նվաճումներին ու ներդրած ջանքերին համապատասխան»,-այս մասին այսօր հայտարարել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը: Ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացման ֆինանսավորման հայեցակարգով սահմանված արդյունավետ և նպատակային ֆինանսավորումը նպաստելու է ոլորտի զարգացմանը և մրցունակության բարձրացմանը:

«ԹՈՒՐՔԵՐՆ ԱՐԴԵՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՐԵՆ ԱՆՑԵԼ ԵՆ ԱՆԹԱՔՈՒՅՑ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ մեր հասցերին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Ըստ նրա`պատահական չէ, որ այս ամսվա ընթացքում որոշ ռուսական փորձագիտական շրջանակների միջոցով Ռուսաստանը համարյա ուղղակիորեն զգուշացրեց Թուրքիային, թե «շատ չթփրտաք, նորից կսպառնանք 3-րդ համաշխարհային պատերազմով»:

Գիտությունների ազգային ակադեմիայում պատմության գծով ակադեմիկոսի տեղի համար հայտ էին ներկայացրել 3 գիտնական: Ընտրողների ձայները բաժանվել են` չապահովելով անհրաժեշտ ձայների 2/3-րդը: Արդյունքում` ոչ ոք չի չընտրվել: ԳԱԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԹԱՓՈՒՐ Է ՄՆԱՑԵԼ 5 ՏԵՂ: ԳԱԱ նախագհ Ռադիկ Մարտիրոսյանըշն ասել է, որ ընտրությունների կարգն ավանդական է և արմատական փոփոխության կարիք չունի: Սակայն թերությունները վերացնելու համար ընտրության կարգը հնարավոր է բարելավել:

«2011 թ-ից մաքսային մարմինները մաքսային արժեքի որոշման նոր քաղաքականություն չեն իրականացնում, ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԿՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ, որևէ հարկման դաշտ չի փոխվել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ վստահեցրեց ԵԿ-ի մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանը: Հիշեցնենք, որ Երևանի տոնավաճառների առևտրականները բողոքի ակցիաներ են կազմակերպում` ընդդեմ «մաքսային արժեքի բարձրացման». իբրև թե 2011 թ. հունվարից ՊԵԿ-ը կրկնակի` 4 դրամ/կգ-ի փոխարեն 8 դրամ/կիլոգրամ, թանկացրել է ապրանքների մաքսազերծման գինը:

«Հնդկաստանի Հանրապետության օրը շատ մեծ նշանակություն ունի հնդիկ ժողովրդի համար, քանի որ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐԱՎՈՐ ԻՂՁԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԷՐ: 1947 թ.-ին, երբ Հնդկաստանը անկախացավ, որոշ քաղաքական գործիչներ «ցինիկաբար հայտարարում էին, թե Հնդկաստանը չի կարող երկար գոյություն ունենալ, քանի որ նրա բնակչությունն անգրագետ է և տհաս»,- այս մասին այսօր Հնդկաստանի անկախության օրվան նվիրված տոնակատարությանն ասաց Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Կումաշ Մալհոկռան:

Aysor-ն` այսօր