ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում
26/01/2011 11:04

ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում

«Դա ադրբեջանական լրատվամիջոցների հերթական ապատեղեկատվությունն է, որը իրականությանը չի համապատասխանում: Ղարաբաղյան կողմը, ոչ միայն Աղդամի ուղղությամբ, այլև ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու ողջ երկարությամբ պահպանել և պահպանում է հրադադարի ռեժիմը»,- անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությանը, թե հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է սպանվել՝ Aysor.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա նշեց, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը իրենց բանակում տեղի ունեցող արատավոր երևույթները՝ ինքնախեղումները, միջանձնային հարաբերությունների հետևանքով արձանագրվող սպանություններն ու ինքնասպանությունները ցանկանում է բարդել հայկական կողմի վրա:

Նշենք, որ տարեսկզբից մինչ այժմ, ադրբեջանական բանակում` տարբեր պատճառներով, արդեն իսկ 6 զինծառայողի կորուստ են գրանցել:
 

ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում