.jpg)
ԼՂՀ նախագահը հանդիպել է արհմիությունների ֆեդերացիայի անդամներին
Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 26-ին հանդիպում է ունեցել հանրապետության արհմիությունների ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ:
Այսօր արհմիությունների ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ հանդիխպման ընթացքում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին են ներկայացվել 2010 թ. կատարված աշխատանքերը: Առկա խնդիրների և անելիքների մասին զեկուցումներով հանդես են եկել արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Արա Ղահրամանյանը, շրջանային մարմինների ղեկավարները և կառույցի տարբեր ոլորտների պատասխանատուներ:
Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Երկրի ղեկավարը կարևորել է արհմիությունների դերը ժողովրդավարական, սոցիալական ուղղվածությամբ շուկայական տնտեսություն ունեցող երկրների կյանքում` նշելով, որ հենց այս օղակն է շատ ժամանակ կարգավորում աշխատանքի, աշխատողների շահերին վերաբերող բազմաթիվ առանցքային հարցեր:
Նախագահը անհրաժեշտ է համարել նաև նոր թափ հաղորդել արհմիությունների գործունեությանը` ընդգծելով, որ կառույցի ղեկավար կազմը ավելի ակտիվ դերակատարություն պետք է ունենա երկրի զարգացման մեջ` գործուն մասնակցություն ցուցաբերելով տարբեր միջոցառումներում, այդ թվում նաև նախագահի կողմից կազմակերպվող: