«Դոմոդեդովո»-ի ահաբեկչության բոլոր զոհերի ինքնությունը պարզվել է
26/01/2011 11:09

«Դոմոդեդովո»-ի ահաբեկչության բոլոր զոհերի ինքնությունը պարզվել է

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության բոլոր զոհերի ինքնությունը հաստատվել է: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը` հղում անելով առողջապահության համակարգում իր աղբյուրին, ահաբեկչի ինքնությունը պարզելու համար դեռ ժամանակ է հարկավոր. անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ հետազոտություններ:

Հիշեցնենք, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում հունվարի 24-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 16.32-ին պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով, 5 կգ տրոտիլային համարժեքով հզորությամբ պայթուցիկ սարքը գործի է դրել դիմավորողների բազմության մեջ գտնվող մահապարտ-ահաբեկիչը։
 

«Դոմոդեդովո»-ի ահաբեկչության բոլոր զոհերի ինքնությունը պարզվել է