.jpg)
Գվարդիոլա. «Բետիսից» կրած պարտությունից դասեր ենք քաղել»
Կատալոնյան «Բարսելոնի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակներում այսօր «Ալմերիայի» հետ կայանալիք հանդիպման մասին:
«Ինչ-որ մեկը մտածում է, որ մենք հե՞շտ կհաղթենք «Ալմերիային»: Ավելի լավ է հիշել «Բետիսի» հետ նախորդ հանդիպումը (1:3): Այդ պարտությունից մենք դասեր քաղել ենք: Կասկածում եմ, որ ինչ-որ մեկը հույս ունի հաղթել 8:0 հաշվով, ինչպես առաջնության խաղում: Անցյալի մասին չարժե մտածել: «Ալմերիայի» կազմում լավ ֆուտբոլիստներ կան»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է «Marca»-ն:
Ավելացնենք, որ պատասխան հանդիպումը կայանալու է փետրվարի 2-ին:
Կիսաեզրափակիչ մյուս խաղում կհանդիպեն «Ռեալն» ու «Սևիլիան»: