Հայաստանի հնդկական համայնքը նշում է Հանրապետության օրը
26/01/2011 15:04

Հայաստանի հնդկական համայնքը նշում է Հանրապետության օրը

Հնդկաստանն այսօր տոնում է Հանրապետության օրը: Որպես պետական տոն առաջին անգամ այն նշվել է 1950 թվականի հունվարի 26-ին: Այդ օրը Հնդկաստանի ժողովրդի համար կարևոր պատմական նշանակություն ունի. 1927- ի հունվարի 26-ին հնդկական ազգային կոնգրեսը խոստանում է հասնել լիակատար անկախությանը, իսկ 1930 թվականին նույն օրն առաջին անգամ ծածանվել է այն եռագույնը, որը հետագայում դարձավ անկախ Հնդկաստանի դրոշը:

Ավանդաբար տոնը նշվում է մեծ շքերթով, որտեղ ներկայացվում են Հնդկաստանի մշակութային, կրոնական, լեզվական և սոցիալական բազմազանությունը, ինչպես նաև վերջին ձեռքբերումները` գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում: Ամեն տարի այս շքերթներին որպես պատվավոր հյուրեր հրավիրվում են օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաները: Հանրապետության օրվանը հաջորդում են հանգստյան օրերը:

Հնդկաստանի Հանրապետության օրը Հայաստանում տոնում է նաև հնդկական համայնքը և Հնդկաստանի դեսպանատունը:
Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը և հնդկական համայնքը նույնպես նշում են Հանրապետության օրը: Այսօր առավոտյան, ժամը 10:30-ին տեղի ունեցավ պետական դրոշի բարձրացման տոնական արարողություն, որին մասնակցեցին միայն հնդկական համայնքի ներկայացուցիչները: 

Իսկ երեկոյան Երևանում տեղի կունենա տոնական միջոցառում, որին կմասնակցեն նաև Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաններ և պատվավոր հյուրեր:
 

Հայաստանի հնդկական համայնքը նշում է Հանրապետության օրը