Թոշակառուների անունով խնայողական հաշիվ կբացվի
26/01/2011 18:04

Թոշակառուների անունով խնայողական հաշիվ կբացվի

«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն կենսաթոշակների անկախիկ վճարման (բանկային հաշվով կամ քարտով) մասին պայմանագիր է կնքել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության հետ: Այս մասին տեղեկացնում է բանկի լրատվության բաժինը:

«Կոնվերս բանկում» թոշակառուների անունով կբացվի խնայողական հաշիվ կամ կտրամադրվի «Թոշակ» ԱրՔա վճարային քարտ և կենսաթոշակի վճարումը կկատարվի թոշակառուի խնայողական կամ քարտային հաշվին:

Նշենք, որ թոշակառուների բանկային հաշիվների բացումն ու սպասարկումը, ինչպես նաև քարտերի թողարկումն ու սպասարկումը բանկն իրականացնելու է անվճար: Առևտրի և սպասարկման կետերում «Թոշակ» քարտով անկանխիկ գնումներ կատարելիս` թոշակառուն կարող է օգտվել զեղչային համակարգից` ստանալով մինչև 30 տոկոս զեղչ:

Բանկը թոշակառուների համար մշակել է նաև «Թոշակ» ժամկետային ավանդը: Խնայողական հաշվին մուտքագրվող գումարները թոշակառուները կարող են ձևակերպել որպես ավանդ` մեկ տարի ժամկետով, տարեկան 12 % տոկոսադրույքով:

Իսկ կենսաթոշակը անկանխիկ ստանալու համար թոշակառուները կարող են դիմել «Կոնվերս բանկի» ցանկացած մասնաճյուղ` այդ թվում նաև Փոստբանկային մասնաճյուղեր:
 

Թոշակառուների անունով խնայողական հաշիվ կբացվի