Գ.Մինասյան. «Պատերազմի հավանականությունը նվազում է »
26/01/2011 13:53

Գ.Մինասյան. «Պատերազմի հավանականությունը նվազում է »

«Որքան մենք պատրաստ լինենք պատերազմի, այնքան պատերազմի հավանականությունը նվազ կլինի», - այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը` անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հաճախակի դարձած միջադեպերին:

Բանախոսը վստահեցրեց, որ Հայաստանն անում է բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնք ուղղված են հրադադարի` խաղաղության վերածվելուն:

«Ես կարծում եմ, որ մեր վերջին պայմանավորվածությունները մեր ստրատեգիական գործընկերների հետ՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, մեզ թույլ են տալիս ավելի վստահ նայել ապագային՝ խաղաղության պաշտպանության տեսակետից: Բայց երբեք մենք չպետք է մեզ ներշնչենք այն գաղափարը, որ պատերազմի վերսկսումն անհնար է: Դրա հավանականությունը միշտ կա, հավանականությունը գնալով նվազում է, սակայն զրոյի դեռ չի հասել», - ասաց պատգամավորը:

Ըստ Գ.Մինասյանի` պետք է պատրաստ լինել «ադրբեջանական պրովոկացիաներին» պատասխանել արժանի հակահարվածով, որովհետև «Ադրբեջանն այլ լեզու չի հասկանում»:
 

Գ.Մինասյան. «Պատերազմի հավանականությունը նվազում է »