.jpg)
Վաղը կընտրեն ՀՊՃՀ խորհրդի նախագահին
Վաղը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում տեղի կունենա ՀՊՃՀ խորհրդի նախագահի ընտությունը: Այս մասին տեղեկացնում է բուհի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Նույն օրը առաջին նիստից հետո կներկայացվեն համալսարանի 2009-2010թ. ուսումնական տարվա հաշվետվությունը և 2010թ. եկամուտների, ծախսերի նախահաշիվների ու կատարողականի և 2011թ. եկամուտների, ծախսերի նախահաշիվների մասին զեկույցը:
Հիշեցնենք, որ ՀՊՃՀ կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Խորհուրդը ձևավորվել է ՀՀ Կառավարության 2005 թ. հունիսի 23-ի թիվ 975-Ն որոշմամբ սահմանված կարգով` համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, հիմնադրի (ՀՀ Կառավարություն) և պետական կառավարման լիազոր մարմնի (ՀՀ Կ և Գ նախարարություն) ներկայացուցիչներից:
Համալսարանի խորհրդի անդամների թիվը 32 է, այդ թվում նաև ուսանողները (թվով` 8` Խորհրդի կազմի 25%-ը): Հիմնադրի անունից խորհրդի անդամներ է առաջադրում ՀՀ վարչապետը` պետական պաշտոն զբաղեցնող անձանցից, իսկ լիազոր մարմինը` կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներից, ինչպես նաև ճանաչված գործատուներից:
Հիշեցնենք նաև, որ 2005 թ. ձևավորված ՀՊՃՀ առաջին խորհուրդը ղեկավարել է պետական և հասարակական ականավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՊՃՀ պատվավոր դոկտոր Ֆադեյ Տաճատի Սարգսյանը, ապա նրա մահվանից հետո` 2010թ. փետրվարից ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը: