Պույոլը շարքից դուրս է եկել 2-3 շաբաթով
26/01/2011 18:41

Պույոլը շարքից դուրս է եկել 2-3 շաբաթով

Իսպանական «Բարսելոնի» պաշտպան Կառլես Պույոլը ծնկի վնասվածք է ստացել և ասպարեզից դուրս է մնացել 2-3 շաբաթով: Ինչպես տեղեկացնում է sport.es-ը, Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացողը «Ռասինգի» հետ խաղում ստացած վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել «Ալմերիայի» հետ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակներում կայանալիք խաղերին:

Ավելացնենք, որ Պույոլը, ամենայն հավանականությամբ, կհասցնի վերականգնվել և մասնակցել Լոնդոնի «Արսենալի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի հանդիպմանը:
 

Պույոլը շարքից դուրս է եկել 2-3 շաբաթով