.jpg)
Ռուսաստանի ընտրանու կազմը կհրապարակվի այս շաբաթվա ընթացքում
Ռուսաստանի և Իրանի ֆուտբոլային հավաքականների ընկերական հանդիպումը, որը տեղի է ունենալու փետրվարի 9-ին, Աբու Դաբիի «Zayed Stadium» մարզադաշտում, կսկսվի Երևանի ժամանակով ժամը 20:00-ին: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը, ընթացիկ շաբաթվա ընթացքում ռուսաստանյան ընտրանու մարզչական շտաբը կհրապարակի այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր պետք է նախապատրաստվեն նշված խաղին: