.jpg)
Սերգեյ Շաքարյանց. Ադրբեջանը չի համարձակվի պատերազմ սկսել
«Դժվար թե Ադրբեջանը պատերազմ սկսի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Սերգեյ Շաքարյանցը:
Քաղաքագետը նշեց, որ դատելով անցյալ տարվա իրադարձությունից, կարելի է եզրակացնել, որ ադրբեջանական կողմը անընդհատ փորձելու է ՀՀ զինված ուժերի զգոնությունը:
Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, ապա այն, ըստ Սերգեյ Շաքարյանցի, այս տարի դժվար թե տեղից շարժվի:
Բանախոսը հիշեցրեց ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դմիտրի Լավրովի` վերջերս արված այն հայտարարություն, թե կան հարցեր, որոնց շուրջ կողմերը դեռևս ընդհանուր եզրեր չեն գտել:
Ըստ Շաքարյանցի` այդ հարցերն են հանրաքվեի միջոցով կարգավիճակի որոշումը, բուն հանրաքվեի անցկացումը և փախստականների վերադարձի հարցը:
Քաղաքագետի համոզմամբ` այս հարցերի վերաբերյալ կողմերից որևէ մեկը մոտ ապագայում չի նահանջի:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը` Սերգեյ Շաքարյանցը նշեց. «Դժվար է սպասել, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան կաջակցեն Ադրբեջանին»:
Միևնույն ժամանակ քաղաքագետը նշեց, որ շատ քիչ է նաև հավանականությունը, որ նրանք կորդեգրեն հայանպաստ դիրքորոշում:
«Նույնը ես կարող եմ ասել Ռուսաստանի վերաբերյալ»,- նշեց քաղաքագետը` հավելելով, որ միայն Ռուսաստանին բացարձակապես ձեռնտու չէ պատերազմի վերսկսումը:
Ըստ քաղաքագետի՝ պատերազմը Ռուսաստանի համար կդառնա մեծագույն բեռ և կպահանջի հսկայական միջոցների վատնում:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա ճակատագրին` քաղաքագետը ակնարկեց, որ այս ձևաչափը դեռևս չի կարելի փակված համարել: