Տրապատոնին Ռոյ Քինին խորհուրդ է տալիս հեռանալ «Տոտենհեմից»
26/01/2011 20:20

Տրապատոնին Ռոյ Քինին խորհուրդ է տալիս հեռանալ «Տոտենհեմից»

Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջովաննի Տրապատոնին անգլիական «Տոտենհեմի» հարձակվող Ռոյ Քինին խորհուրդ է տվել փոխել ակումբը` հանուն ազգային թիմի:

«Քինին ասել եմ, որ պետք է խաղա, այլ ոչ թե նստի պահեստայինների նստարանին,- Տրապատոնիի խոսքերը մեջբերել է «Triballfootball»-ը:- Այո, հավաքականում նաև այլ կատարողներ կան` Դոյլը, Լոնգը, Սթոուքսը և Բեստը: Բայց նրանք դեռ երիտասարդ են… Քինը կարող էր հայտնվել ԱՄՆ-ում, բայց ինձ տեղեկացրել է, որ առավել հավանական է համարում տեղափոխությունը «Աստոն Վիլլա»:
 

Տրապատոնին Ռոյ Քինին խորհուրդ է տալիս հեռանալ «Տոտենհեմից»