.jpg)
Վան Բոմմել. «Մրցակցությունից չեմ վախենում»
Իտալական «Միլանի» նորեկ Մարկ վան Բոմմելը ձգտում է իրեն գերազանց դրսևորել նոր ակումբում:
«Երջանիկ եմ, որ հայտնվել եմ այս թիմում,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերել է spox.de-ն:- Մրցակցությունից չեմ վախենում: Կարծում եմ` ճիշտ որոշում եմ կայացրել, որ փոխել եմ ակումբային պատկանելությունս: «Բավարիայի» հետ կապված բազմաթիվ լավ հիշողություններ ունեմ: Վստահ եմ իմ ուժերին և հավատում եմ, որ կարող եմ հաջողությունների հասնել Իտալիայում»: