Տրվեց MoneyGram համակարգի հերթական շահումը
26/01/2011 18:35

Տրվեց MoneyGram համակարգի հերթական շահումը

MoneyGram դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ ակցիայի արդյունքներով հերթական շահումը` 200.000 ՀՀ դրամ, հանձնվեց «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հաճախորդ` 46-ամյա Ռոբերտ Մելիք-Սահակյանին:

ՎՏԲ-Հայաստան բանկի և MoneyGram դրամական փոխանցումների համակարգի այս համատեղ ակցիան սկսվել էր սեպտեմբերի 1-ին և գործել մինչև 2010 թ. դեկտեմբերի 31-ը:

Այս մասին հայտնում են «ՎՏԲ-Հայաստան Բանկի» հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այսօր ակցիայի հաղթողը հանդիսավոր պայմաններում ՎՏԲ-Հայաստան բանկի ղեկավարության կողմից ստացավ իր շահումը: Հանձնման ժամանակ Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Ա. Խաչատրյանը հաճախորդ Ռ. Մելիք-Սահակյանին շնորհավորեց շահումի առթիվ և նրան հանձնեց նվեր ՎՏԲ Visa պլաստիկ քարտ` 200.000 ՀՀ դրամ մրցանակային գումարով: Ա. Խաչատրյանը նաև իր շնորհակալությունը հայտնեց MoneyGram ընկերությանը սերտ համագործակցության համար, որը նաև հնարավորություն է ընձեռում բանկի հաճախորդներին մատուցել հաճելի անակնկալներ:

Նշենք նաև, որ ՎՏԲ-Հայաստան բանկում ի թիվս MoneyGram-ի գործում է թվով վեց տարբեր արագ դրամական փոխանցման համակարգեր (Migom, Blizko, Inter Express, Անելիք и Բիստրայա Պոչտա), որն իր հերթին երկրի բնակչությանը տրամադրվող բանկային ծառայությունների շուկայում բանկի համար ստեղծում է բարձր մրցունակություն:
 

Տրվեց MoneyGram համակարգի հերթական շահումը