Երևանը և Վարշավան պետք է ամրապնդեն զբոսաշրջային կապերը
26/01/2011 14:51

Երևանը և Վարշավան պետք է ամրապնդեն զբոսաշրջային կապերը

Երևանի և Վարշավայի միջև համագործակցության վերաբերյալ հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկիի հանդիպման ընթացքում:

«Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը հույս հայտնեց, որ Երևանի և Վարշավայի միջև ձևավորված ջերմ հարաբերություններն այսուհետ էլ ավելի կսերտանան և գործնական հիմքերի վրա կդրվեն:

Ընդգծելով միջազգային համագործակցության կարևորությունը` քաղաքապետը դեսպանին ներկայացրեց համագործակցության հնարավոր ոլորտները: Կողմերը կարևորեցին նաև Երևանի և Լեհաստանի քաղաքների միջև զբոսաշրջային կապերի ամրապնդման և ընդլայնման անհրաժեշտությունը», - ասված է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում:
 

Երևանը և Վարշավան պետք է ամրապնդեն զբոսաշրջային կապերը