28/01/2011 13:16
Եվրամիությունը պատժամիջոցներ կկիրառի Բելառուսի նկատմամբ
Եվրամիությունը պատժամիջոցներ կկիրառի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և 160 բելառուս չինովնիկների նկատմամբ:
Ինչպես հաղորդում է Բի-բի-սի-ն, պատժամիջոցներով արգելվում է վիզայի տրամադրումը դեպի ԵՄ երկրներ, սառեցվում են եվրոպական բանկերում հաշիվները:
Բելառուսի հանդեպ պատժամիջոցները պետք է պաշտոնապես հաստատվեն հունվարի 31-ին` 27 եվրոպական երկրների ԱԳ նախարարների կողմից: