DDoS  տիպի հարձակում «7or.am»-ի վրա
31/01/2011 17:13

DDoS տիպի հարձակում «7or.am»-ի վրա

Հունվարի 28-ին երեկոյան ժամը 10:00-ին www.7or.am լրատվական կայքը ենթարկվել է հաքերային հարձակման։

Այս մասին Aysor-ի թղթակցին տեղեկացրեց կայքի խմբագիր Անդրանիկ Թևանյանը: Նա նշեց, որ հայտնի չէ, թե որ երկրից է եղել հարձակումը, քանի որ վերլուծության արդյունքները դեռևս պատրաստ չեն: Ըստ խմբագրի` այժմ փորձարկումներ են արվում, քանի որ հաքերները կոտրել են կայքի սերվերը:

Նշենք, որ կայքն օգտվում է ADC ընկերության հոսթինգային ծառայություններից: Ընկերությունից Aysor-ի թղթակցին տեղեկացրին, որ վնասվել է միայն www.7or.am-ը` հավանաբար ենթարկվելով DDoS հարձակման:

Ընկերության աշխատակիցներից Վահեի խոսքերով` DDoS (Dstribute Dine of Service) հարձակման դեպքում կայքի սերվերին ուղարկվում են հազարավոր հարցումներ, ինչի արդյունքում այն ծանրաբեռնվում է ու չի դիմանում:

«Կայքերն իրարից առանձնացված են ու յուրաքանչյուրն իր վիրտուալ սերվերի մեջ է, այնպես որ DDoS հարձակման դեպքում պարտադիր չէ, որ բոլոր կայքերը վնասվեին: Մենք էլ չգիտենք, թե հարձակումը որտեղից է եղել»,- ասաց Վահեն:

Նշենք, որ DDoS (Dstribute Dine of Service) արտահայտությունը նշանակում է ցույց տալ առաջին էջի այցերը (սերվերի այցը), որոնք մեկ կետից չեն լինում և խոչնդոտում են սերվերի բնականոն աշխատանքին:

«Կարծում եմ, որ կոտրված կայքի դեպքում աշխատել է 1000-ի ավել հարցման տարբերակը: Միջազգային խոշոր կայքերը 1 սերվերի վրա չեն տեղակայված, բաշխված են, ինչը թույլ է տալիս մեկի փչանալու դեպքում մյուսն աշխատեցնել: Ցավոք, ՀՀ-ում դժվար թե որևէ մեկն ունենա մեկ սերվերի վրա չտեղակայվելու նման հնարավորություն, քանի որ դա լուրջ ֆինանսի խնդիր է»,- ասաց ADC աշխատակիցը:
 

DDoS տիպի հարձակում «7or.am»-ի վրա