Լոս Անջելեսում նշվել է Հայկական բանակի տոնը
31/01/2011 19:57

Լոս Անջելեսում նշվել է Հայկական բանակի տոնը

Հունվարի 28-ին Հայկական բանակի տոնի առիթով Լոս Անջելեսում կազմակերպվել է հանդիսավոր ընդունելություն` Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հովանու ներքո և համայնքային կառույցների, այդ թվում` երիտասարդական կազմակերպությունների համատեղ ջանքով:

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ հանդիսավոր ընդունելությանը ներկա էին համայնքային կառույցների ղեկավարներ, գործիչներ, Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախի ազատամարտի վետերաններ: Տոնակատարությանը մասնակցելու նպատակով Լոս Անջելես էր ժամանել Վաշինգտոնում ՀՀ ՊՆ ռազմական կցորդ Մեսրոպ Նազարյանը:

Ընդունելությանը մասնակցեց նաև ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
 

Լոս Անջելեսում նշվել է Հայկական բանակի տոնը