ԵՊՀ-ում նշեցին «Բանակի օրը»
31/01/2011 17:24

ԵՊՀ-ում նշեցին «Բանակի օրը»

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ն այսօր համատեղ կազմակերպեցին զոհված ազատամարտիկների մայրերին նվիրված մեծարման ցերեկույթ, որը տեղի ունեցավ ԵՊՀ Բանասիրության ֆակուլտետի դահլիճում: Միջոցառման ընթացքում կայացած ռազմահայրենասիրական համերգի ավարտին ազատամարտիկների մայրերին հանձնվեցին փոքրիկ հուշանվերներ` ի նշան երախտիքի: Այս մասին հաղորդում են ՀՀԿ-ից:

Միջոցառման նպատակն էր` զոհված ազատամարտիկների և նրանց մայրերի մեծարումը, hամալսարանականների և ընդհանրապես երիտասարդության շրջանում հայրենիք-պետություն, բանակ-հասարակություն, բանակ-երիտասարդություն կապերի ամրապնդումը, պետականության գիտակցության և ռազմահայրենասիրական ոգու բարձրացումը:
 

ԵՊՀ-ում նշեցին «Բանակի օրը»