Aysor-ն` այսօր
31/01/2011 20:40

Aysor-ն` այսօր

Եգիպտոսում տիրող քաոսային իրավիճակը մի շարք երկրների դիվանագիտական առաքելություններին ստիպել է սկսել իրենց քաղաքացիների տարհանումը: ԿԱՀԻՐԵՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ ԳՈՐԾՈՒՄ Է ԹԵԺ ԳԻԾ:

Հայաստանի արտգործնախարարությունը խորհուրդ է տալիս ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ԹՈՒՆԻՍ ԵՎ ԵԳԻՊՏՈՍ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ:

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ՍՈՒԴԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՀԱՆՐԱՔՎԵՆ: Հանրաքվեի հրապարակված նախնական արդյունքները, որոնք վստահաբար էապես չեն տարբերվելու վերջնականից, ևս մեկ անգամ ամրագրեցին, որ ազատ ինքնորոշումը յուրաքանչյուր ժողովրդի անքակտելի իրավունքն է», - հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Քաղաքական, կրոնական և ազգային խմբերի՝ Ադրբեջանի փախստականների լիազոր ներկայացուցիչների համակարգող խորհուրդն այսօր նամակով դիմելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱԿ-ԻՆ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ:

Հանրապետական կուսակցությունը համախմբված է Սերժ Սարգսյանի շուրջ ու ավարտին կհասցնի բոլոր համատեղ ծրագրերը, հայտարարել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Եթե Ծառուկյանը մտորում է այն մասին, թե ով կարող է լինել Հանրապետության նախագահը, ապա մենք «եթե»-ներով չենք խոսում ու ՆՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԷԼ ԿՏԱՅԻՆՔ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ», - ասաց նա:

ԱՅՍՕՐ ԱՉՔԻ Է ԸՆԿՆՈՒՄ 3-4 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ: Բարձր ցուցանիշով առաջատար են Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, ապա մեծ տարբերությամբ և ցածր ցուցանիշով` Դաշնակցությունը, ՀԱԿ-ը և, վերջին շրջանում, նաև «Ժողովրդական» կուսակցությունը:

ՀՀԿ պատգամավոր Մ. Մինասյանը և Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վ.Սաֆարյանը բանավիճեցին մաքսային արժեքի թանկացման և չթանկացման շուրջ: Մ. ՄԻՆԱՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՄԻԱՅՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԱՆԿՈՒՄՆ ԵՆՔ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ»:

Փետրվարի 1-ից հունիսի 1-ը մերձքաղաքային էլեկտրագնացքներից օգտվելու դեպքում ցերեկային ուսուցման ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ 25 % ԶԵՂՉ:

Այսօր «ԿԱՅԱՑԱՎ ՆԱ-ՆԵ 2010». ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությունը, որին ներկայացված էր 100 լրագրողական աշխատանք և գովազդ:

 

Aysor-ն` այսօր