Խորհրդակցություն՝  նվիրված Ստեփանակերտի «Արցախ» թաղամասին
31/01/2011 18:15

Խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտի «Արցախ» թաղամասին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված մայրաքաղաքում «Արցախ» թաղամասի և հարակից տարածքներում ենթակառուցվածքների ու բնակելի շենքերի կառուցման, ինչպես նաև` Ստեփանակերտի հուշահամալիրի վերակառուցման աշխատանքների հետ կապված հարցերին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ Բակո Սահակյանը կարևորել է շինարարական աշխատանքների որակով ու ժամանակին իրականացումը և համապատասխան հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
 

Խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտի «Արցախ» թաղամասին