.jpg)
Երկխոսություն` արևելյան ուղղափառ և Հռոմի կաթոլիկ եկեղեցիների միջև
Հունվարի 25-29-ը Հռոմում տեղի ունեցավ Արևելյան Ուղղափառ եկեղեցիների և Հռոմի Կաթոլիկ եկեղեցու միջև երկխոսության հանձնախմբի ամենամյա հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
Հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ կատարվեց երկու հիմնական թեմաների` «Քրիստոնեական միությունը և Եկեղեցիների փոխհարաբերությունները մինչև V դարը» «Վանականության դերը Եկեղեցում»:
Հանդիպմանն Արևելյան Ուղղափառ եկեղեցիները ներկայացնում էին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և Ղպտի, Ասորի, Եթովպիայի, Էրիթրեայի եկեղեցիները: Հռոմի Կաթոլիկ եկեղեցին ներկայացնում էին Վատիկանը և Սիրիայի Ղպտի, Հայ, Մարիոնիտ, Եթովպական Ասորի Մալաբար, Ասորի Մալանկարա կաթոլիկ եկեղեցիները:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ ժողովին Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը ներկայացնում էին Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը ներկայացնում էին Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը և Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանը: