.jpg)
«Հայոց Արծիվները» բացօթյա համագումար կանցկացնեն
Փետրվարի 19-ին Մատենադարանին կից հրապարակում բացօթյա տեղի է ունենալու «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադրման 1-ին տարեդարձին նվիրված հանրահավաք, որին մասնակցելու են Կազմակերպության 57 մասնաճյուղ-գրասենյակներից ժամանած Կազմակերպության 10.000 ակտիվ անդամներ:
Ինչպես տեղեկացնում է կազմակերպության մամլո ծառայությունը, հանրահավաքին կհնչեն շնորհակալական ելույթներ, իսկ ժամը 14.30-ին, Կազմակերպության 10.000 անդամները 270 պաստառներով, դրոշներով կազմակերպելու են հայրենասիրական խաղաղ երթ` դեպի Հանրապետության հրապարակ` ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 3-րդ տարեդարձի: Հրապարակում «Արծիվները» կպարեն քոչարի, կլինի հայրենասիրական համերգ:
Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը կոչով դիմել է այն քաղաքական, հասարակական ուժերին, ովքեր պատրաստվում են առաջիկա օրերին հանրահավաքներ անցկացնել Մատենադարանին կից հրապարակում, առանց երկմտելու միանալ կազմակերպության այս նախաձեռնությանը` «առաջնորդվելով «Հայոց Պետականություն, Ազգային Բանակ, Հայոց Նախագահ» կարգախոսով: