.jpg)
Տ.Կարապետյան. Փետրվարի 15-ին կայանալու է «ազգային համաժողով»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը հայտարարեց, որ փետրվարի 15-ին կայանալու է «ազգային համաժողով«:
«Համագումար չի լինելու, համաժողով է լինելու»,- ընդգծեց ԺԿ նախագահը:
Տիգրան Կարապետյանը նշեց, որ այս համագումարի ժամանակ որոշվելու է «Ճիշտ գործողությունների» հերթականությունը: ԺԿ նախագահը մանրամասնեց, որ «Ճիշտ գործողությունների» մեջ է մտնում նաև երկրին նախագահին գրավոր վեջնագրի հանձնումը:
«Մենք, որոշելու ենք ճիշտ գործողություններ, որի մեջ պարունակվում է գրավոր վեջնագիր երկրի նախագահին»,- ասաց Տիգրան Կարապետյանը:
Ըստ նրա՝ վերջնագիրն իր մեջ պարունակելու է նաև արտահերթ ընտրությունների պահանջ:
«Վեջնագիրը իր մեջ պարունակելու է ոչ թե կետեր և պայմաններ, այլ արտահերթ ընտրությունների պահանջ»,- ասաց Տրգրան Կարապետյանը:
ԺԿ նախագահը նշեց, որ ի տարբերություն ՀԱԿ-ի, իրենք պահանջում են, նախապես անցկացնել խորհդարանական` հետո միայն արտահերթ նախագահական ընտրություններ:
Տիգրան Կարապետյանը հայտարարեց, որ փերտվարի 28-ին Ժողովրդական կուսակցությունը պատրաստվում է անցկացնել հանրահավաք, որից հետո «կլինեն ամենօրյա քաղաքական գործողություններ»: