2010 թվականի ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 755.8 մլրդ դրամ
31/01/2011 16:19

2010 թվականի ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 755.8 մլրդ դրամ

2010 թվականի ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 755.8 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 856.8 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 100.6%-ով և 97.4%-ով ապահովել են տարեկան ծրագրային ցուցանիշների կատարումը:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 11.7%-ով կամ 79.4 մլրդ դրամով: Ընդ որում, 11.9%-ով (74.2 մլրդ դրամով) ավելացել են հարկային եկամուտները, պետական տուրքերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները, 17%-ով կամ 7.3 մլրդ դրամով` այլ եկամուտները, միևնույն ժամանակ պաշտոնական դրամաշնորհները նվազել են 25.5%-ով կամ 2.1 մլրդ դրամով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 

 

2010 թվականի ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 755.8 մլրդ դրամ