Կքննարկվեն Մերձկասպյան ազգային փոքրամասնությունների խնդիրները
31/01/2011 15:01

Կքննարկվեն Մերձկասպյան ազգային փոքրամասնությունների խնդիրները

Փետրվարի 28-ին Երևանում տեղի կունենա Քաղաքական, կրոնական և ազգային խմբերի՝ Ադրբեջանի փախստականների լիազոր ներկայացուցիչների համագումարը, որտեղ կբարձրացվեն Մերձկասպյան երկրների ազգային փոքրամասնությունների խնդիրները: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի անդամ Արարատ Ծատուրյանը:

Բանախոսը տեղեկացրեց, որ համագումարի անցկացման նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ` հանդիպումներ են տեղի ունենում Մերձկասպյան տարածաշրջանի քաղաքական, կրոնական և ազգային խմբերի ներկայացուցիչների հետ:

Ըստ Ա.Ծատուրյանի` սպավում է, որ համագումարի օրը Մերձկասպյան տարածաշրջանի քաղաքական, կրոնական և ազգային խմբերի վերաբերյալ հայտարարություն կհնչեցվի:
 

Կքննարկվեն Մերձկասպյան ազգային փոքրամասնությունների խնդիրները