.jpg)
Նա-Նե. Մրցանակակիրները հայտնի են
Այսօր կայացավ Նա-Նե 2010թ. ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությունը, որին ներկայացված էր 100 լրագրողական աշխատանք և գովազդ:
«Ուսանողական» աշխատանք անվանակարգում ներկայացվել էր 16 աշխատանք: Առաջին տեղի մրցանակը տրվեց Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից Սեդա Ստեփանյանին` «Չեմ լռի…» նյութի համար: Երկրորդ տեղում Տարոն Կոխլիկյանն էր` ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետից` «Հայկական ֆուտբոլի աղջիկները» նյութի համար, իսկ 3-րդ տեղում ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետից Արփինե Այվազյանը` «Ֆեմինիզմ և հայեր» նյութի համար:
«Ռադիոնյութ» անվանակարգում ներկայացված էր 12 աշխատանք:
Մրցանակակիրներ էին`
1.Արմինե Գևորգյան «Ռադիոհայ»
2.Նանե Սահակյան «Մաքս Լիբերթի»
3. Զարուհի Քոչարյան, Արամ Ոսկանյան «Լյուն սե» ծրագիր, Հանրային ռադիո
«Տպագիր հոդված» անվանակարգում ներկայացվել էր 15 աշխատանք: Մրցանակները տրվեցին
1.Գոհար Հակոբյանին` «Առավոտ» օրաթերթից, «Նռան ծաղիկը փախավ հայրական տնից» նյութի համար
2. Տիգրան Մանուչարյանին` «Վանաձորյան խճանկար» թերթից, «Լիլիթ Յոլչյան.կռան բարձրացած աղջիկը» նյութի համար
3. Մարիաննա Հակոբյանին` «Առավոտ»-ից, «Որքան շուտ վաճառվի թեյը, այնքան մոտ կլինի սերը» նյութի համար
«Առևտրային գովազդ» անվանակարգում հաղթեցին
1. Status holding-ը
2. Prime comersial-ը
3. Deem communications-ը
«Առցանց կամ բլոգի հոդված» անվանակարգում ներկայացված էր 43 աշխատանք: Մրցանակները տրվեցին
1. Աննա Մուրադյանին` «Ankakh.com» կայքից`«Պարզապես կույր հավատ.Մարիամ Սուխուդյանը Ժաննա Դը Արկը չէ» նյութի համար
2. Ադրինե Թորոսյանին` «Հետք» էլ. կայքից` «Կուզենամ, որ մեկն ինձ թիկունքից գրկի» նյութի համար
3. Գայանե Աբրահամյանին` «Ереван предпринимает меры по решению проблемы домашнего насилия » նյութի համար
«Հեռուստատեսային նյութ» անվանակարգում ներկայացված 29 աշխատանքներից ոչ մեկին առաջին մրցանակ չտրվեց. 2-րդ տեղի մրցանակը շնորհվեց 2 հոգու` Սոնա Աբրահամյանին` «Վանաձոր ընկերություն»-ից և Անի Ստեփանյանին` «Արտակարգ ալիք»-ից, 3-րդ տեղի մրցանակը շնորհվեց Լուսինե Ղարիբյանին` «Երկիր Մեդիայից»:
«Լուսանկարչական աշխատանք» անվանակարգում ներկայացված էր 7 աշխատանք: Առաջին և միակ մրցանակը տրվեց Իննա Մխիթարյանին` «medialab.am» կայքից:
Նշենք, որ Նա-Նե մրցանակաբշխությունը կազմակերպում է Բրիտանական խորհուրդը, իսկ հովանավորներն են ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանատունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, ՄԱԿ-ի «Բնակչության հիմնադրամը» և VivaCellMTS-ը: