.jpg)
Եվրոպան շոյեց Թուրքիային` ԵԽԽՎ ենթահանձնաժողով ստեղծելով
«Ես կարծում եմ, որ մեր ԵԽԽՎ պատվիրակությունը լավ, ակտիվ աշխատում է, իսկ թուրքական ենթահանձնաժողովի ստեղծումը կապում եմ Թուրքիայի վարած քաղաքականության հետ»,- այս մասին այսօր հրավիրած ասուլիսում կարծիք հայտնեց ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով` Եվրոպան, չընդունելով Թուրքիային Եվրամիություն, այսպես ասած, «վախենում է», որ Թուրքիան գնա մահմեդական աշխարհ:
Շարմազանովը օրինակ բերեց բազմաթիվ սոցհարցումներից մեկը, որով Թուրքիայում այսօր 45 տոկոսից ավել վարկանիշը Ռեջեբ Թայիբ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությանն է:
«Հաշվի առնելով այս հանգամանքն ու դեպի մահմեդական աշխարհ գնալու նրանց իրականացրած քաղաքականությունը` Եվրոպան Թուրքիային շոյելու համար թույլ տվեց այդ ենթահանձնաժողովի ստեղծումը: Սա ավելի շատ դեկլարատիվ քայլ է, քան իրական գործ»,- մեկնաբանեց նա:
Սակայն, ըստ խմբակցության քարտուղարի, Եվրոպական երկրներից նույն Ֆրանսիան իր համանախագահի շուրթերով բազմաթիվ անգամ ասել է, որ «թույլ չի տա հայ-ադրբեջանական կոնֆլիկտում այլ հարթակ լինի»: