.jpg)
Սյունիքի զբաղվածության 3 կենտրոնների բացումը հետաձգվել է
«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին Սիսիանում ու Գորիսում, իսկ փետրվարի 3-ին Մեղրիում կայանալիք զբաղվածության մոդելային երեք կենտրոնների վերաբացման հանդիսավոր արարողությունները հետաձգվում են եղանակի հետ կապված բարդությունների պատճառով:
Գործակալությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը և հայտնում, որ կտեղեկացնի արարողությունների նոր ամսաթվի մասին, երբ այն հաստատվի կազմակերպիչների կողմից:
Նշենք, որ կենտրոնների վերաբացման կազմակերպիչներն ոն ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը, ԱՄՆ ՄԶԳ-Հայաստան Կենսաթոշակային և աշխատանքի շուկայի բարեփոխումների ծրագիրը: