ԱՄՆ-ն Ադրբեջանում ահաբեկչության վտանգ է տեսնում
31/01/2011 14:02

ԱՄՆ-ն Ադրբեջանում ահաբեկչության վտանգ է տեսնում

ԱՄՆ պետդեպարտամենտն Ադրբեջանում ապրող ԱՄՆ քաղաքացիներին զգուշացրել է արևմտյան շահերի դեմ ուղղված հնարավոր ահաբեկչության սպառնալիքի մասին: Այդ մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը` հղում կատարելով «Ասոշիեյթիդ Փրեսս»-ին»:

Ըստ տեղեկատվության` վերոնշյալ խնդրի առնչությամբ` նախազգուշացնող հայտարարությամբ է հանդես եկել նաև Բաքվում ԱՄՆ դեսպանությունը, ըստ որի` հնարավոր է, որ Ադրբեջանում ԱՄՆ շահերի դեմ ուղղված ահաբեկչություն կատարվի և ԱՄՆ բոլոր քաղաքացիներին կոչ է արվում Ադրբեջանի հասարակական վայրերում չափազանց զգույշ լինել:
 

ԱՄՆ-ն Ադրբեջանում ահաբեկչության վտանգ է տեսնում