.jpg)
Հենրիխ Մխիթարյանն աչքի ընկավ «Նորդսյալանդի» հետ խաղում
Դոնեցկի «Շախտյորը», ինչպես արդեն տեղեկացրել ենք, իսպանական ուսումնամարզական հավաքի ընթացքում մասնակցում է «Copa del Sol» մրցաշարին: Քառորդ եզրափակչում «հանքափորները» պարտության են մատնել դանիական «Նորդսյալանդին» 3:1 հաշվով: Հանդիպման հաշիվը 27-րդ րոպեին բացել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Այնուհետև մեկական անգամ աչքի են ընկել Ալեքս Տեյշեյրան ու Դմիտրի Չիգրինսկին: Այդ խաղում «Շախտյորի» լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը:
Ավելացնենք, որ կիսաեզրափակչում «Շախտյորը» հանդիպելու է նորվեգական «Ռուսենբորգի» հետ:
Հենրիխ Մխիթարյանի գոլը կարող եք տեսնել այստեղ` http://aysor.am/ru/video/xG2sAlNa1bc/: