Լիլիթ Գալոյանը 50 տոկոսանոց արդյունք ունի
02/02/2011 14:44

Լիլիթ Գալոյանը 50 տոկոսանոց արդյունք ունի

Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացվող «Մոսկովյան օփեն» փառատոնի կանանց մրցաշարում չորս տուրից հետո վաստակել է 2, միջազգային վարպետ Կարինա Համբարձումովան` 1 միավոր: Մրցաշարային աղյուսակը, ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, 3 միավորով գլխավորում են գրոսմայստերներ Ժաո Սյուն (Չինաստան), Մոնղոնթուլը (Մոնղոլիա) և Գունինան (Ռուսաստան):

Փառատոնի շրջանակներում անցկացվող գլխավոր օփենում չորս տուրից հետո աղյուսակը 4 միավորով գլխավորում են 12 մասնակիցներ: Առաջատարներից կեսական միավորով հետ են մնում միջազգային վարպետներ Գոռ և Գևորգ Հայրապետյանները, ՖԻԴԵ-ի վարպետ Կարեն Հ. Գրիգորյանը և Սուրեն Պողոսյանը:

Լիլիթ Գալոյանը 50 տոկոսանոց արդյունք ունի