Արմեն Գևորգյանն ընդունեց Ահմեդ Իհվեիդային
16/02/2011 19:38

Արմեն Գևորգյանն ընդունեց Ահմեդ Իհվեիդային

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի ջրային ոլորտների համակարգող հանձնախմբի ղեկավար Ահմեդ Իհվեիդային: Հանդիպմանը ներկա էր նաև ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:

Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկեցին նախապատրաստվելիք վարկային նոր ծրագրերի ուղղություններին, խմելու եւ ոռոգման ջրամատակարարման ոլորտում բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Փոխվարչապետը նշեց, որ տարածքների համաչափ զարգացման խնդիրը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, եւ այդ համատեքստում կարևորվում է մարզերում ոռոգման, խմելու ջրի համակարգերի բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

Ա. Իհվեիդան ևս ընդգծեց մարզերում ենթակառուցվածքների զարգացման ու վերականգնման անհրաժեշտությունը: Նա տեղեկացրեց, որ ՀԲ թիմի առաջիկա այցի ընթացքում կքննարկվեն և կհստակեցվեն իրականացվելիք նոր ծրագրերի ուղղությունները:

 

Արմեն Գևորգյանն ընդունեց Ահմեդ Իհվեիդային