Aysor-ն` այսօր
16/02/2011 20:46

Aysor-ն` այսօր

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՈՒՄ Է ՃԳՆԱՄԱԾԻՆ ԵՎ ԳՆԱՃԱԾԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: Նման տեսակետ այսօր ասուլիսում հայտնեց ՀՅԴ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը:

ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՀԵՆՑ ԱՄԵՐԻԿԱՄԵՏ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ԱՆԿՈՒՄ ԱՊՐՈՒՄ, ԵՎ ԻՐԱՆՆ ԱՐԴԵՆ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ: Այսօր ԵՊՀ-ում կազմակերպված «Իրանի Իսլամական հեղափոխությունը համեմատական կոնտեքստում» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ նշեց Ռիչարդ Կիրակոսյանը:

«ԲՈԼՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՐԳԵՐԸ ԱՆԿԱԽԱՑՈՒՄԻՑ Ի ՎԵՐ ՄԵՐ ԴԵՄ ԻՆՉ-ՈՐ ՉԱՓՈՎ ԳՈՐԾՈՒՆ ԼԾԱԿ ԵՆ ՓՈՐՁԵԼ ԿԻՐԱՌԵԼ` ՏՆՏԵՍԱԿԱՆ-ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻՈՆ ՇՐՋԱՓԱԿՈՒՄ: Քարոզչական թեզ են ձևավորել, ըստ որի՝ մեր բոլոր տնտեսական խնդիրները Արցախի պատճառով են: Եվ փորձել են սա արմատավորել Հայաստանի հանրության մեջ: Այս նավթամուղով Ադրբեջանի կիրառած կոմունիկացիոն շրջափակման շանտաժն ի չիք է դառնում»,- նշեց Դավիթ Ջամալյանը:

«ԲԱՑԱՌՎԱԾ Է, ՈՐ ՄՈՍԿՎԱՆ ՈՐԵՎԷ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԻ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ` հաշվի առնելով այն, որ նրան սպասվում է ամբաստանյալի աթոռը և այն, որ մեր հասարակության շրջանում մեծ հակակրանք կա նրա նկատմամբ: Բացառված է, որ նա որևէ դիրքի վերադառնա Հայաստանում», - հայտարարեց Շահնազարյանը:

«ՓԱՍՏԱՑԻ ԿԱՐԵԼԻ Է ԱՐՁԱՆԱԳՐԵԼ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՊԱ-Ի ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ: Օրենքի գործելու առաջին ամսվա ընթացքում ապահովագրվել է ավտոսեփականատերերի մոտ 80 տոկոսը»,- ասաց Ռ. Մինասբեկյանը և հավելեց, որ Հայաստանում մարդիկ ավելի օրինապահ են, իսկ վարորդները` կազմակերպված:

ԱՅՍ ՏԱՐԻ ԼՐԱՆՈՒՄ Է ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ 1650-ԱՄՅԱԿԸ: Այդ կապակցությամբ ԵՊՀ-ն նախաձեռնել է մի շարք միջոցառումներ: Հոբելյանական հանդիսությունների շարքը կմեկնարկի փետրվարի 17-ին` Մաշտոցի մահվան օրը (440 թ.):

ԿՐԹԱԹՈՇԱԿ ԿՍՏԱՆԱՆ 600-700` ԳԵՐԱԶԱՆՑ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ: Մեկ այլ ծրագրով նախատեսվում է նաև սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձի 20-25 տոկոսի փոխհատուցում: Պայմանը կրկին նույնն է` գերազանց առաջադիմություն:

ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ «ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ՔԱՌՀԱՏՈՐՅԱԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ: Արդյունքները ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում փետրվարի 16-ին ներկայացրեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը:

«ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՉԻ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱԳԻՍՏՐԱԼԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ»
,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին` պատասխանելով լրագողների հարցին, թե Վրատանն ինչպե՞ս է ապահովելու գազի անխափան մատակարարումը Հայաստան, եթե Վրաստանի մագիստրալային գազատարը գնի ադրբեջանական կողմը:

ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՓՈԽՎԵԼ Է: Ինչպես Aysor.am-ին հայտնեց ԱԱՊ գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը, կառավարության որոշման համաձայն` փոխվել են նաև հավաստագրերի տրմադրման սակագները:

ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՄՆԱՑԵԼ Է ԱՄԵՆԱՉԲԱՐԵՓՈԽՎԱԾԸ և աշխատում է դեռևս նախորդ դարի սկզբների պլանացուցանիշային մեթոդներով: Դա գալիս է ոստիկանության անզորությունից, որ չեն կարող նորմալ մեթոդներով աշխատելով` բացահայտել, փորձում են անձի ինքնախոստովանությունը ստանալով` մնացած գործը դասավորել դրա վրա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Տիգրան Սաֆարյանը:

Aysor-ն` այսօր