Ադրբեջանում աշխատանքից կազատվեն 17 շրջանների գործադիր ղեկավարները
16/02/2011 15:05

Ադրբեջանում աշխատանքից կազատվեն 17 շրջանների գործադիր ղեկավարները

Ադրբեջանում աշխատանքից կազատվեն 17 շրջանների գործադիր ղեկավարները

Ադրբեջանի իշխանության հակակոռուպցիոն միջոցառումները չեն ավարտվելու տարբեր նախարարություններում և պետական կառույցներում խորհրդակցություններով: Մոտ օրերին աշխատանքից կազատվեն մի քանի շրջանի գործադիր իշխանության ղեկավարները: Այս մասին «Բիզիմ յոլ» թերթին հայտնել են ներիշխանական աղբյուրները:

Ըստ տեղեկության, Ադրբեջանի նախագահի աշխատակազմն արդեն կազմել է աշխատանքից հեռացվելիք գործադիր ղեկավարների ցուցակը: Այդտեղ ընդգրկված են այն բոլոր գործադիր ղեկավարները, որոնց գործունեության մասին ամենաշատ բողոքներն են ուղարկվել նախագահի աշխատակազմ: Առայժմ նրանց թիվը 17 է:

Նշյալ իշխանավորներին առավել մտահոգել է այն փաստը, որ իրենք բոլոր ապօրինություններն իրականացրել են բարձրագույն իշխանության բարձր հովանու ներքո և նրանց անմիջական հրամանով, սակայն այսօր իշխանություններն իրենց «քավության նոխազ» են դարձել
 

Ադրբեջանում աշխատանքից կազատվեն 17 շրջանների գործադիր ղեկավարները