.jpg)
Քաղաքային բյուջեի հիմնական մասը կուղղվի սոցիալական ծրագրերին
Համաշխարհային Բանկի վարկավորմամբ մայրաքաղաքում իրականացվող ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի հետ կապված հիմնախնդիրներ են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Համաշխարհային Բանկի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի թիմի ղեկավար Ահմեդ Էյվեյդայի հետ հանդիպման ընթացքում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` կարևորելով պետություն-մասնավոր հատված համագործակցության մոդելի ձևավորումը, քաղաքապետը ներկայացրել է քաղաքային տնտեսության այն ոլորտները, որոնք բիզնես հետաքրքրություն են ներկայացնում: Ներդրումային ծրագրերի իրականացման մասով քաղաքապետն առանձնացրել է մասնավորապես աղբահանության, տրանսպորտի և առողջապահության բնագավառները: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ այս պարագայում քաղաքային բյուջեի հիմնական մասն արդեն կուղղվի սոցիալական և բարեկարգման ծրագրերին: Ահմեդ Էյվեյդան իր հերթին նշել է, որ ՀԲ-ը պատրաստակամ է շարունակել աշխատանքները քաղաքապետարանի հետ և աջակցել փորձի փոխանակման ծրագրերում: